Նոյեմբերի 12-13-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 35 դեպք


Նոյեմբերի 12-13-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 35 դեպք

  • 13-11-2020 11:38:56   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 12-13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 35 դեպք։
 
Մասնավորապես, բացահայտվել է զենք-զինամթերքի առգրավման՝ 7, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու, ծեծի ու ընտանեկան բռնության՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, սպանության սպառնալիքի և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
 
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող։
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 2 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play