Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին. Արծրուն Հովհաննիսյան


Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին. Արծրուն Հովհաննիսյան

  • 17-11-2020 16:47:10   | Հայաստան  |  Հասարակություն

Ամսի 9-ից սկսած ստանում եմ տարբեր սպառնալիքներ, բայց բանի տեղ չեմ դրել: Նույնիսկ ակնհայտ հաշվեհարդարի կոչերին չեմ արձագանքում:
 
Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արծրուն Հովհաննիսյանը:
 
«Ոստիկանությանը մերժեցի բողոք ներկայացնել այդ մարդկանց դեմ: Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին, բարեբախտաբար կարողացա ինքնապաշտպանվել: Որևէ մեկից չեմ վախենում և որևէ մեկին էլ ինձ թշնամի չեմ համարում:
 
Սակայն քանի որ այսօր էլ շարունակում են հաշվեհարդարի կոչերն ու սպառնալիքները, քանի որ որոշ տեղերում ինձ հետևում են, ստիպված եմ դիմել ոստիկանություն»,- գրել է Հովհաննիսյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play