«Data 4000». ինտերնետային սակագնային պլան՝ հատուկ Հայաստանի մարզերի համար


«Data 4000». ինտերնետային սակագնային պլան՝ հատուկ Հայաստանի մարզերի համար

  • 20-11-2020 16:45:03   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր «Data 4000» ինտերնետային սակագնային պլանը՝ նախատեսված հատուկ մարզերի բաժանորդների համար: Բաժանորդագրվելով «Data 4000» ինտերնետային սակագնային պլանին՝ բաժանորդը ֆիքսված 4000 դրամ ամսավճարի դիմաց ստանում է 50 ԳԲ գերարագ ինտերնետ-փաթեթ: Նախքան ակտիվացված փաթեթի վավերականության ժամկետի ավարտը ինտերնետը սպառելու դեպքում ակտիվանում է հավելյալ 10 ԳԲ փաթեթ 1000 դրամի դիմաց:
 
Ի դեպ, «Data 4000» սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելիս «Huawei» E5576-320 երթուղիչը կամ «ՄՏՍ կոնեկտ LTE» E3372s-153 մոդեմը տրամադրվում է անվճար: Իսկ 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում անվճար կարելի է ստանալ «Huawei B311-221 LTE» երթուղիչը:
 
Օգտագործած ՄԲ ստուգում
 
Քարտի հաշիվը և օգտագործած ինտերնետի ծավալը կարելի է ստուգել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալում կամ «Իմ Վիվա-ՄՏՍ» բջջային հավելվածում։
 
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mts.am.
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ