Տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխա կստանա սննդի փաթեթներ. ԿԳՄՍՆ

23-11-2020 13:00:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ Կառավարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը սննդի փաթեթներ կտրամադրեն տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխայի: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ կորոնավիրուսի պատճառով դպրոցների խոհանոցներն ու ճաշանները շարունակում են փակ մնալ:
 


Համագործակցելով ՀՀ Կառավարության հետ՝ Պարենի համաշխարհային ծրագիրը վերակազմակերպել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որ երեխաները հնարավորություն ունենան ամենօրյա սննդարար կերակուրներ ստանալ տանը՝ մինչև դպրոցների խոհանոցների և ճաշարանների վերաբացումը ու սննդի ապահովման վերսկսումը։
 
ՊՀԾ-ն Հայաստանի ամբողջ տարածքում առողջարար սննդի փաթեթներ
կտրամադրի տարրական դասարանների շուրջ 50 հազար երեխայի «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը: Ծրագրի աստիճանաբար ազգայնացման շրջանակում ՀՀ Կառավարությունը զուգահեռաբար լրացուցիչ կաջակցի  շուրջ 50 հազար դպրոցականի:
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՊՀԾ-ն սննդի փաթեթները դպրոցականներին տրամադրում են 2020/21 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում։
 
Մեկանգամյա այս բաշխումը միտված է աջակցել ընտանիքներին՝ հոգալու երեխաների սննդային կարիքները 80 օրվա ընթացքում: Սննդի փաթեթները, որոնք տրամադրելու են ՀՀ Կառավարությունը և ՊՀԾ-ը, պարունակում են հետևյալ պարենային մթերքները՝ հնդկացորեն, ոսպ, մակարոնեղեն, բրինձ, ձեթ և ցորենի ալյուր:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 191 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար