Դա Ամանորի տոնակատարությունների համար նախատեսված գումարի մաս է, որն այժմ կուղղվի Արցախի մայրաքաղաքի թիրախավորման հետեւանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների եւ օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացմանը։
Այդ նպատակով վերաբաշխվեց 2020 թվականի բյուջեով Ամանորի տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձեւավորման եւ այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը։
Պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանի հարցին՝ քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը ասաց, որ առաջիկայում այլ հատկացումներ նույնպես կլինեն։ Մանրամասները դեռ հստակեցված չեն։
Երեւանի ավագանու նախորդ նիստում Ստեփանակաերտին եւս 100 միլոն դրամ էր հատկացվել։ Գումարը տրամադրվել էր ադրբեջանական բանակի կողմից Ստեփանակերտի թիրախավորման հետեւանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների եւ օբյեկտների կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով:
Ինչպես նախորդ, այս անգամ եւս գումարը Արցախի Հանրապետության մայրաքաղաքին կհատկացվի Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից։