«Պատվավոր հյուր»-ը «Ոսկե ծիրան»-ում. Երևանում կցուցադրվի Ատոմ Էգոյանի ֆիլմը
24-11-2020 17:18:30 | Հայաստան | Մշակույթ
Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Աջակցություն կինոթատրոններին» ծրագրի շրջանակում նոյեմբերի 27-ին «Սինեմա սթար»-ում տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Պատվավոր հյուր» ֆիլմի ցուցադրությունը:
Կանադական կինոնկարը նկարահանվել է 2019 թվականին: Ֆիլմի տևողությունը 105 րոպե է, լեզուն անգլերենն է, սակայն ներկայացվելու է հայերեն ենթագրերով:
Ջիմն ու դուստրը՝ միջնակարգ դպրոցի երաժշտության երիտասարդ ուսուցչուհի Վերոնիկան, փորձում են հանգուցալուծել իրենց խճճված պատմություններն ու շաղկապված գաղտնիքները: Մի խաբեության պատճառով Ջիմի դստերը 17-ամյա Քլիվի հանդեպ պաշտոնական դիրքի չարաշահման կեղծ մեղադրանք է ներկայացվում: Վերոնիկան համոզված է, որ պատժի է արժանի, բայց ավելի վաղ գործած հանցանքների համար: Դստեր անդրդվելիությունից շթոփահար ու հիասթափված հոր տառապանքն անդրադառնում է սննդի տեսչի նրա աշխատանքի վրա: Ջիմը մեծ ազդեցություն ունի ընտանեկան փոքր ռեստորանների վրա, ազդեցություն, որը չի երկմտում օգտագործել: