Փետրվարին շահումով խաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է<br /> 1,2 մլն դրամի չափով տուգանք<br />


Փետրվարին շահումով խաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է
1,2 մլն դրամի չափով տուգանք

  • 11-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարվա փետրվար ամսվա ընթացքում Հայաստանի Ֆինանսների նախարարության կողմից 10 շահումով խաղի եւ 1 խաղատան կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում, ինչպես նաեւ արձանագրվել է 1 շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում: Նույն ժամանակահատվածում շահումով խաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է 1,2 մլն դրամի չափով տուգանք: Հունվար-փետրվարին այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 85 մլն դրամի պետական տուրք, որից 60 մլն դրամը` շահումով խաղերի, իսկ 25 մլն դրամը` խաղատների գծով: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, մարտի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում ուժի մեջ են 119 շահումով խաղի, 14 խաղատան եւ 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն