Մանե Գևորգյանը տեսակցել է հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին

25-11-2020 17:25:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեսակցել է հացադուլ հայտարարած Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Մանե Գևորգյանն ասել է, որ եկել է հետաքրքվելու Մանուկյանի առողջական վիճակով:
 


«Ես ինքս եկա՝ տեսնելու, թե ինչպես է կոլեգաս: Դե, իհարկե, վարչապետի հետ էլ եմ
խոսել այս մասին, ինքը հարցնում էր, ոնց են, ինչ են»,- նշել է Գևորգյանը:
 
Նոյեմբերի 23-ին  Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ էր հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 334 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար