Արտակարգ իրավիճակների նախարարը այցելել է Ճգնաժամային կառավարման ակադեմիա

26-11-2020 14:45:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (ՃԿՊԱ ): Նախարարը ծանոթացել է ուսումնական հաստատության լսարանային պայմաններին, գրադարանին և նյութատեխնիկական հագեցվածությանը, կրթական ծրագրերին: Նախարար Փիլոյանն ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպմանը նշել է, որ կառուցողական
աշխատանքի և կրթության ոլորտում նորարարական մեթոդների ներդրման կողմնակից է: Նա ցանկացած խնդրի անհատական լուծում տալու պատրաստակամություն է հայտնել: Անդրանիկ Փիլոյանը նաև առանձին խորհրդակցություն է անցկացրել ակադեմիայի ղեկավար կազմի հետ: Քննարկվել են առաջիկա անելիքները:
 
Այնուհետև նախարարը եղել է ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման, ինչպես նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոններում: Նրան ներկայացվել է կենտրոնների գործունեության ու հնարավորությունների ամբողջ շրջանակը՝ սկսած տեխնիկական ապահովվածությունից մինչև երկու երկրների կողմից համատեղ իրականացվող ծրագրեր:
 
Նախարարն ընդգծել է, որ այս կառույցները կարևոր նշանակություն ունեն պետության համար, ուստի նման այցերը պարբերական բնույթ են կրելու:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 203 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար