Մեզ «բոբոներով» մի վախեցրեք. արտահերթ ընտրություններ` որքան հնարավոր է շուտ

27-11-2020 15:24:41   | Հայաստան  |  Քաղաքական
Դադարեցրե՛ք նախկինների վերադարձի հեռանկարով հանրությանը սարսափեցնել։
 


Երկու տարուց ավելի շատերս էդ հեռանկարից խուսափելով կուլ էինք տալիս Նիկոլի բոլոր մի փութ մեղրով չուտվող սխալները։
Պատերազմում խայտառակ, ահավոր, սպանիչ պարտությունից հետո այդ «նախկին» կոչեցյալ ավազակախումբը նույնիսկ հինգ հազար ցուցարար չկարողացավ հավաքել` էն դեպքում, որ հանրությունը վշտից ու զարհուրելի հարվածից գրեթե կորցրել էր սթափ դատելու ունակությունը։
Չկա՛ նախկինների
վերադարձի հնարավորություն։
Մեզ «բոբոներով» մի վախեցրեք։
Երկրորդ. նորմալ, գիտակից հանրությունը պահանջում է արտահերթ ընտրություններ։
Արտահերթ ընտրություններ` որքան հնարավոր է շուտ, ո՛չ մի վեց ամիս, երեք ամիսն էլ է շատ–շատ։
Ոչ ոք չի ասում` հենց վաղը հրաժարական տուր ու ռադդ քաշիր, չնայած` մեծ ցանկություն կա ասելու։
Պարզապես պահանջողներս էս պետության մասին ավելի շատ ենք մտածում, քան իշխանության հասած թերհասները, եւ երկրում քաոսը կանխելու խելամիտ ուղի ենք առաջարկում։
Էս անգա՛մ էլ չի լսի, ավելի վատ ու խայտառակ ձեւով կհեռանա։
Ա՛յ, էդ ժամանակ վախեցեք «բոբոներից»։
Եվ հենց դո՛ւք վախեցեք, Նիկոլ ու Նիկոլի պաշտպաններ։
Մենք կդիմանանք։
Մենք էնքաաաան ցավերի ենք դիմացել։
Կդիմանանք է՛լ, էդ ձեր «բոբոներին» էլ կքշենք։
Իսկ դուք էդ ժամանակ մեր կողքին չեք լինի։
Ինչպես որ` երբե՛ք չեք եղել։
 
լրագրող
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 593 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար