Եվրոհանձնաժողովը Պարենային ապահովության ծրագրից 3 միլիոն<br /> եվրո տրամադրեց Հայաստանի բյուջեի աջակցման համար<br />


Եվրոհանձնաժողովը Պարենային ապահովության ծրագրից 3 միլիոն
եվրո տրամադրեց Հայաստանի բյուջեի աջակցման համար

  • 10-03-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոհանձնաժողովը Պարենային ապահովության ծրագրից (ՊԱԾ) 3 միլիոն եվրո տրամադրեց Հայաստանի բյուջեի աջակցման համար: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Եվրոհանձնաժողովի հայաստանյան գրասենյակից: ՊԱԾ-ը Հայաստանում վճարումների եւ ազգային բյուջեի աջակցման հավասարակշռման գործիք է: Ծրագիրը 1997թ.-ի ֆինանսական տարվանից սկսված աջակցություն է ցուցաբերել Հայաստանի պետբյուջեին: Այդ ժամանակից ի վեր թվով 10 տարեկան ծրագրեր են հաջողությամբ իրականացվել` տրամադրելով 96,5 միլիոն եվրո ուղիղ բյուջետային աջակցման եւ 5,5 մլն եվրո տեխնիկական աջակցման եւ հետագա գործողությունների տեսքով: Եվրոհանձնաժողովի Պարենային ապահովության 2007-2008թթ.-ին արդյունավետ իրականացված ծրագրի հետ միասին Հայաստանի զարգացմանն ուղղված ՊԱԾ-ի ներդրումը կազմում է 105 մլն եվրո: Եվրոհանձնաժողովի 2007-2008թթ.-ի ՊԱԾ-ի հատուկ նպատակն էր օգնել Հայաստանի կառավարությանը բարելավելու պետական ծրագրերի մշակումը, կառավարումը, իրականացումն ու արդյունավետությունը, ինչպես նաեւ բարելավելու գյուղատնտեսության ոլորտի ծառայությունները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն