Ըմբիշները սկսում են նախապատրաստվել աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը
30-11-2020 15:25:10 | Հայաստան | Սպորտ
Հայաստանի ըմբշամարտի հավաքականները սկսում են աշխարհի գավաթի անհատական խաղարկության նախապատրաստական վերջին փուլը:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 30-ից «Օլիմպավանում» սկսել է վերջին ուսումնամարզական հավաքը՝ Աշխարհի գավաթից առաջ: Դեկտեմբերի 1-ին էլ իրենց վերջին հավաքը կսկսեն ազատ ոճայինները:
Հիշեցնենք, որ ըմբշամարտի Աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը կկայանա դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում