Երեւանի քաղաքապետարանի աշխատանքն ընթանում է բնականոն հունով<br />


Երեւանի քաղաքապետարանի աշխատանքն ընթանում է բնականոն հունով

  • 09-03-2009 18:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Երեւանի քաղաքապետարանի աշխատանքն ընթանում է բնականոն հունով: Գագիկ Բեգլարյանը համակարգի մարդ է, տիրապետում է ինչպես համայնքային, այնպես էլ համաքաղաքային բոլոր խնդիրներին»: Այս մասին մարտի 9-ի ասուլիսում հայտնեց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: «Կա նոր քաղաքապետ, որը քաղաքապետարանում ենթադրում է նոր աշխատաոճ, նորովի ձեռագիր, նոր մոտեցումներ, ինչպես նաեւ թարմություն»,- ընդգծեց փոխքաղաքապետը: Կ.Արեյանը վստահեցրեց, որ քաղաքապետի կողմից կադրային փոփոխություններ չեն եղել: Հարցին, թե արդյո՞ք Կ.Արեյանը շարունակելու է իր աշխատանքը Երեւանի քաղաքապետարանում, թե տարածվող լուրերի համաձայն տեղափոխվելու է հարկային ոլորտ, փոխքաղաքապետը պատասխանեց. «Այդ խոսակցությունները որեւէ հիմք չունեն: Ես պետական ծառայող եմ եւ շարունակում եմ իմ պետական ծառայությունը քաղաքապետարանում: Ինչպես ինձ կհանձնարարվի իշխանությունում, այդպես էլ ես կշարունակեմ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը»:
Նոյյան տապան  -   Հասարակություն