Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 407 նոր դեպք, առողջացել 853-ը, մահացել 18-ը


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 407 նոր դեպք, առողջացել 853-ը, մահացել 18-ը

  • 07-12-2020 11:08:37   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում դեկտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 142344 դեպք, որոնցից 117649-ն` առողջացած:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21756 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 1349 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 530225 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 407 նոր դեպք (պայմանավորված շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ) և 853 առողջացած։ 
 
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2344 (ավելացել է ևս 18-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 7 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 595 է:
Նոյյան տապան  -   Հասարակություն