«Իմ քայլը» Ստեփանակերտում ժամանակավոր հացատուն է կազմակերպել


«Իմ քայլը» Ստեփանակերտում ժամանակավոր հացատուն է կազմակերպել

  • 09-12-2020 10:40:18   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը ս.թ. դեկտեմբերի 3-ից Ստեփանակերտում՝ Պարսեղովի 2 հասցեում, կազմակերպել է ժամանակավոր/անվճար հացատուն:
 
Հացատունը տրամադրում է երկուանգամյա սնունդ: Հացատան աշխատանքային ժամերն են՝
 
ճաշ -2-4 
ընթրիք – 7-9
 
ԱՀ պատկան մարմինների տրամադրած տվյալներով կազմվել է նախագծի շահառուների նախնական ցանկը: Շահառու-քաղաքացիներն ընդգրկվում են հետևյալ երկու հիմնական խմբերից՝
 
Արցախի տարբեր բնակավայրերից Ստեփանակերտ տեղափոխված արցախցիներ՝ բազմազավակ մայրեր ու երեխաներ, միայնակ մնացած տարեցներ,
ֆիզիկապես իրենց ընտանիքների կողքից բացակայող զինվորականների ընտանիքներ՝ բազմազավակ մայրեր ու երեխաներ, միայնակ մնացած տարեցներ:
Հացատան աշխատանքները մեկնարկել են օրական մինչև 500 հոգու համար սննդի տրամադրմամբ: 
 
Նշվում է, որ հացատունը գործում է Ստեփանակերտում ժամանակավոր բնակություն հաստատած մարդկանց կարիքները մեղմելու նպատակով մինչև հնարավոր կլինի կարգավորել պատերազմի հետևանքով առաջացած հրատապ խնդիրները և մարդիկ հնարավորություն կունենան ունենալ խոհանոց: 
Նոյյան տապան  -   Հասարակություն