Մարտի 17-ին կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի նոր մրցաշրջանը<br />


 

Մարտի 17-ին կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի նոր մրցաշրջանը

  • 04-03-2009 19:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 17-ին կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցեն միայն բարձրագույն խմբի 8 թիմերը: Եզրափակիչը, ավանդույթի համաձայն, նշանակված է մայիսի 9-ին: Իսկ մարտի 21-ին կսկսվի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Այն կանցկացվի 4 շրջանով: «Փյունիկն» ու «Բանանցը» մրցակիցներին կընդունեն «Նաիրի», «Միկան» եւ «Ուլիսը»` «Միկա», «Արարատը»` Աբովյանի քաղաքային, «Կիլիկիան»` «Հրազդան», իսկ «Շիրակը»` Գյումրիի քաղաքային մարզադաշտում:
Նոյյան տապան  -   Սպորտ