Մարտի 4-ին «Լինարես 2009» մրցաշարում խաղադադար է<br />


Մարտի 4-ին «Լինարես 2009» մրցաշարում խաղադադար է

  • 04-03-2009 19:30:00   | Իսպանիա  |  Սպորտ
ԼԻՆԱՐԵՍ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 3-ին «Լինարես 2009» շախմատի գերմրցաշարի 11-րդ փուլում բոլոր պարտիաները խաղաղ ելք ունեցան: Ոչ-ոքի ավարտվեցին Դոմինգես-Արոնյան, Գրիշչուկ-Ռաջաբով, Վանգ Յու-Անանդ եւ Իվանչուկ-Կառլսեն պարտիաները: Մրցաշարային աղյուսակը 7 միավորով շարունակում է գլխավորել Գրիշչուկը: Արոնյանը, Անանդը եւ Կառլսենը 5,5-ական միավորով բաժանում են 3-5-րդ տեղերը: Մարտի 4-ին մրցաշարում հանգստի օր է:
Նոյյան տապան  -   Սպորտ