«Մեր բակ» մանկապարտեզի սաների նկատմամբ հոգեկան տառապանք, Ֆիզիկական ցավ պատճառելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել


«Մեր բակ» մանկապարտեզի սաների նկատմամբ հոգեկան տառապանք, Ֆիզիկական ցավ պատճառելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

  • 09-12-2020 18:57:45   | Հայաստան  |  Իրավունք

Հարուցվել է քրեական գործ՝ «Մեր բակ» մանկապարտեզի սաների նկատմամբ առերևույթ հոգեկան տառապանք, Ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքի առթիվ։
 
Երևան քաղաքի «Մեր բակ» անվանումը կրող մանկապարտեզի աշխատակիցների կողմից մանկապարտեզի սաներին առերևույթ ծեծի ենթարկելու և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն:
 
Հիշեցնենք, որ մանկապարտեզում երեխաների նկատմամբ բռնության ահազանգով փորձաքննություն էր նշանակվել։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Իրավունք