Ընթանում է ԵԱՏՄ նիստը. ՀՀ վարչապետը խոսել է գազի գնի, ԵԱՏՄ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի մասին (տեսանյութ)


Ընթանում է ԵԱՏՄ նիստը. ՀՀ վարչապետը խոսել է գազի գնի, ԵԱՏՄ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի մասին (տեսանյութ)

  • 11-12-2020 14:15:38   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի այս տարվա վերջին գագաթնաժողովին, որն անցկացվում է առցանց ձեւաչափով: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել նիստը նախագահող կողմին՝ Բելառուսին, այնուհետ խոսել է գազի սակագնի, ինչպես նաեւ դեպի ԵԱՏՄ որոշ երկրներ  ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման մասին:
 
«ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմաններ չունենալը Հայաստանի համար ստեղծում է որոշ դժվարություններ: Առանց խոչընդոտների ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները ԵԱՏՄ պետությունների հետ մեզ համար ունեն կարեւոր նշանակություն: Այս ոլորտում արգելափակումները մեզ համար առավել զգայուն են, այդ պատճառով այսօր արդիական նշանակություն ունի Հայաստանի քաղաքացիների համար ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի վերացման համար պայմանների ստեղծումը»,- ասել է Փաշինյանը:
 
Նշենք, որ Գագաթնաժողովին ԵԱՏՄ երկրների ղեկավարները կընդունեն մինչեւ 2025 թվականի ռազմավարությունն ինտեգրման մասին, կարող է նաեւ որոշում կայացվել Ուզբեկստանին եւ Կուբային դիտորդի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ: Նրանք եւս մասնակցում են նիստին:
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն