Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 995 նոր դեպք, առողջացել 1047-ը, գրանցվել է 17 նոր մահ, եւս 2-ը՝ այլ հիվանդության հետեւանքով


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 995 նոր դեպք, առողջացել 1047-ը, գրանցվել է 17 նոր մահ, եւս 2-ը՝ այլ հիվանդության հետեւանքով

  • 12-12-2020 11:25:50   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում դեկտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 147312 դեպք, որոնցից 124521 -ն` առողջացած:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19714 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 2846 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 545240 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 995 նոր դեպք և 1047 առողջացած։
 
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2462 (ավելացել է ևս 17-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
 
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 615 է: Կառավարությունը սեպտեմբրի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play