«Մեղու 2020» հայերենի մրցույթն առաջին անգամ կանցկացվի առցանց


«Մեղու 2020» հայերենի մրցույթն առաջին անգամ կանցկացվի առցանց

  • 12-12-2020 13:20:29   | Հայաստան  |  Հասարակություն

 
Այս տարի՝ դեկտեմբերի 20-ին, «Մեղու 2020» հայերենի մրցույթն առաջին անգամ կանցկացվի առցանց: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
 
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես. դպրոցներում գործընթացն արդեն ավարտվել է, սակայն գործում է նաև առցանց գրանցման հարթակ: Այսպիսով, մասնակիցներն իրենց տնից կարող են մուտք գործել համակարգ և լուծել առաջադրանքները:
 
«Մեղու» հայերենի մրցույթը նախատեսված է 3-12-րդ դասարանների այն աշակերտների համար, որոնք ցանկանում են ստուգել իրենց գիտելիքները մայրենի լեզվից: Մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո:
 
Արդեն երկրորդ տարին մրցույթին մասնակցում են նաև սփյուռքի մեր հայրենակից երեխաները. «Մեղուն» և հայերենը կամուրջ են դառնում Հայաստանի Հանրապետության, Արցախի և սփյուռքի մեր երեխաների միջև:
 
Մրցույթի անցկացման բոլոր մանրամասները ներկայացվում են «Այբ»-ի մրցույթների ֆեյսբուքյան էջում:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն