Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում
16-12-2020 11:19:26 | Հայաստան | Սպորտ
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները մեկնարկում են աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում:
Մեկնարկային առաջին օրը պայքարի մեջ կմտնեն 4 ըմբիշներ` Արսեն Հարությունյանը (57 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):
Դեկտեմբերի 17-ին էլ մրցագորգ դուրս կգան` Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ):
Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր: Իսկ հավաքականի առաջին մեդալը նվաճել էր Սլավիկ Գալստյանը: 67 կգ քաշային կարգում հայ ըմբիշը հրաշալի կամային որակներ ցույց տվեց և 2:4 հաշվով պարտվելիս` տուշեով հաղթեց մրցակցին՝ Ուկրաինայից Արթուր Պոլիտաևին, դառնալով աշխարհի գավաթի անհատական խաղարկության բրոնզե մեդալակիր: