ԱԺ նախագահը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ


ԱԺ նախագահը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ

  • 16-12-2020 17:50:18   | Հայաստան  |  Հասարակություն

 
Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում հանդիպել եմ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Նարինե Դիլբարյանին և Գագիկ Մարգարյանին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: 
 
«Ի թիվս այլ հարցերի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կայունության ամրապնդման և ներքաղաքական խնդիրների հանգուցալուծման հնարավոր տարբերակներին»,- գրել է ԱԺ նախագահը։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն