Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, Սարավան-Զանգեր հատվածում, Գավառ, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում ձյուն է տեղում


Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, Սարավան-Զանգեր հատվածում, Գավառ, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում ձյուն է տեղում

  • 17-12-2020 10:30:14   | Հայաստան  |  Հասարակություն

 
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
 
Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ է) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզի «Սարավան-Զանգեր» հատվածում և Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։ «Չայնիի» ոլորաններում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
 
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն