Նռնակի օղակը հանեցին և պայթելիս տվեցին այս իշխանությանը. Արամ Խաչատրյան


Նռնակի օղակը հանեցին և պայթելիս տվեցին այս իշխանությանը. Արամ Խաչատրյան

  • 17-12-2020 17:00:00   | Լոռու մարզ  |  Հասարակություն

 
Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր անդրադարձել է հետպատերազմական իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանում:
 
«Այս իրավիճակը նման է այն բանին, որ F-1 պաշտպանողական նռնակի օղակը հանում ես, և 4 վայկյան հետո պետք է պայթի, 4-րդ վայրկյանին բերեցին տվեցին այս իշխանությանը, երբ նախորդ իշխանությունները կարող էին այդ օղակը հետ դնել»,- ասել է մարզպետը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: 
 
Մարզպետը հիշեցրել է՝ վարչապետն իր երեկվա հարցազրույցում ասել է, որ պատասխանատվությունը վերցնում է իր վրա, բայց ոչ մեղքը:
 
«Եթե ուսումնասիրենք պատմությունը, կտեսնենք, որ նախորդ իշխանության ժամանակ Արցախը բանակցություններից դուրս է մղվել: 2007 թվականի Մադրիդյան սկզբունքները լավ հիշում եք: Հիշում եք նաև 2011 թվականի Կազանյան սկզբունքները, Սերժ Սարգսյանն ասել էր, որ պատրաստ է այդ 7 շրջանները վերադարձնել, պարզապես վերջին պահին Ալիևը չհամաձայնվեց»,- ասել է Խաչատրյանը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play