«Վերաքննիչ դատարանը կայացրեց արդար որոշում:Երեխաների և նրանց օրգանների վաճառքի գործով»՝ դատախազի վերաքննիչ բողոքը մերժվեց.Ռուզան Ադանալյան
18-12-2020 12:06:16 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ինչպես արդեն հանրությանը տեղեկացվել է՝ 2020 թվականի դեկտեմբերի 07-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու,քննության է առել Գյումրի Քաղաքի «Երեխաների տուն» կոչվող ՊՈԱԿ-ում իբր մահացած ԹՎՈՎ_166 երեխաների և նրանց օրգանների վաճառքի գործով Շիրակի մարզի դատախազության դատախազ Միհրան Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:Վերաքննիչ դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ և որոշումը դեռևս չէր հրապարակվել:
Հիշեցնեմ,որ Շիրակի մարզի դատարանը,նախագահությամբ՝ դատավոր Ջոն Հայրապետյանի, որոշում էր կայացրել իմ բողոքը բավարարելու և վերացնելու Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի հետաքննիչ Վ.Հայրապետյանի՝ «Երեխաների և նրանց օրգանների վաճառքի» վերաբերյալ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը:
Իսկ բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը:
Հիշեցնեմ նաև,որ Շիրակի մարզպետարանի «Կանանց, ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության» բաժնի նախկին պետ Լուսինե Գինոսյանի կողմից՝ «Երեխաների և նրանց օրգանների վաճառքի» և ի թիվս այլ ենթադրյալ հանցագործությունների մասին դեռևս 2018 թվականի հուլիսի 23-ին հաղորդում եմ տվել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին,միաժամանակ նշել,որ Լուսիեն Գինոսյանի թույլ տված ենթադրյալ հանցավոր արարքներն ի սկզբանե հովանավորվել են Շիրակի մարզի նախկին դատախազ՝ Դավիթ Սարգսյանի կողմից: Հանցագործության մասին հաղորդումը ՀՀ իրավապահ համակարգի պաշտոնատար կարկառուն դեմքերի կողմից ինքնանպատակ կամայականությունների ենթարկելու հետևանքով, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի արհեստ դարձած,հանցավոր և ազգակործան գործելաոճի պատճառով՝ ստիպված եղա անցնել մի շարք իրավական ընթացակարգերով, վատնելով ավելին քան 2-տարի:
Առանձնապես ծանր բնույթի ենթադրյալ հանցագործության գործի ընթացքով մտահոգ մեր հասարակությանը պետք է տեղեկացնեմ, որ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին հրապարակվեց վերաքննիչ դատարանի որոշումը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու,որոշում է կայացրել ՄԵՐԺԵԼ Շիրակի մարզի դատախազության դատախազ Միհրան Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը և Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը ԹՈՂՆԵԼ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ:
Ոչ ոք չի կարող կանխամտածված կերպով մարդուն կամ նրա օրգանները վաճառել,կամ զրկել ապրելու իրավունքից: Իսկ պետության պոզիտիվ պարտականությունն է պաշտպանել բոլորի և յուրաքանչյուրի ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ, բացահայտել կատարված հանցագործությունների յուրաքանչյուր դեպք, քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ անկախ նրանց դիրքից և ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ,իսկ համապատասխան դատավճիռը հրապարակելուց հետո՝ հետևել հանցավորի արժանի պատիժը մինչև վերջ կրելուն:
Փաստորեն առկա են երկու՝ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների որոշումներ և չի բացառվում,որ դատախազը ՀՀ վճռաբեկ դատարան ևս բողոք տանի,որը կարող է բացառապես ձևական բնույթ կրել,ևս երկու- երեք ամիս ժամանակ վատնելու,այդկերպ հանցագործներին պարտակելու նպատակ հետապնդել, հակառակ դեպքում՝ դատախազը ՊԱՐՏԱՎՈՐ Է քրեական գործի հարուցել:
Ամփոփելով սպասված տեղեկությունները,մնում է ավելացնեմ,որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իրականացնելով արդար դատաքննություն՝ հերթական անգամ գտնվեց իր բարձրության վրա: Ինչն՝ առավել քան երբևէ, հայ մարդու, հայոց պետականության,այդ թվում նաև ծնողական խնամքից զուրկ և որբ երեխաների ապրելու իրավունքը պաշտպանելու, պետության և հայրենիքի արժանապատվության մասին՝ դատական իշխանության հոգացության ամենամեծ գրավականն է:
Չէ՞ որ ժողովրդավարական երկրի հենքն իրավունքի գերակայությունն է,դրանով է չափվում այդ երկրում ապրող ՄԱՐԴՈՒ ՈՐԱԿԸ, մակարդակը և կեցությունը:
Հ.Գ. Այս գործի հետագա զարգացումների և ձեռք բերված այլ ուշագրավ փաստերի մասին կհայտնեմ լրացուցիչ: