Ճանաչենք մեր հերոսներին․ ՊԲ-ն հրապարակել է նորօրյա հերոսների սխրանքները


Ճանաչենք մեր հերոսներին․ ՊԲ-ն հրապարակել է նորօրյա հերոսների սխրանքները

  • 18-12-2020 19:00:19   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

ՊԲ-ն հրապարակել է նոր հերոսների և նրանց սխրագործությունների մասին պատմություններ։
 
Ավագ լեյտենանտ Երվանդ Համբարձումի Հարությունյանը հմտորեն ղեկավարել է ենթակա անձնակազմին, կատարել առաջադրված մարտական խնդիրները և պատճառել թշնամուն զինտեխնիկայի ու կենդանի ուժի կորուստներ:
 
Լեյտենանտ Սեյրան Էրիկի Հարությունյանը ոչնչացրել է հակառակորդի կենդանի ուժը, կասեցրել վերջինիս բազմակի գրոհները՝ դրսևորելով առանձնահատուկ խիզախություն:
 
Շարքային Ալեքսանդր Վահեի Ալեքսանյանը ոչնչացրել է թշնամական կենդանի ուժ և, դրսևորելով խիզախություն, կասեցրել հակառակորդի մխրճումը մեր դիրք:
 
Շարքային Սերժ Արամայիսի Բեգլարյանը ոչնչացրել է թշնամու մեկ տանկ, մեծաքանակ կենդանի ուժ:
 
Սերժանտ Արսեն Հայրապետի Հայրապետյանը խիզախորեն մարտ է վարել հակառակորդի գերակշռող ուժերի դեմ, պատճառել նրանց մեծաքանակ կորուստներ:
 
Կապիտան Համիկ Արայիկի Սիմոնյանը մի խումբ զինծառայողների հետ օգնության է շտապել շրջափակման մեջ հայտնված մեկ այլ ստորաբաժանման անձնակազմին և, կատաղի մարտի բռնվելով թշնամու ուժերի հետ ու կորուստներ պատճառելով վերջիններիս, փրկել շրջափակված զինակից ընկերներին:
 
Կապիտան Սիմոնյանը աչքի է ընկել նաև կարևոր բարձունքներից մեկի ուղղությամբ թշնամու 100 հոգանոց գրոհը հետ մղելու ժամանակ՝ ցուցաբերելով արիության և պատրաստության բարձր մակարդակ:
 
Փառք մեր հերոսներին:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն