Իմ քայլը հիմնադրամը շուրջ 7 միլիոն դրամի էլեկտրատեխնիկա է տրամադրել ՀՀ-ում բնակվող արցախցի ընտանիքներին


Իմ քայլը հիմնադրամը շուրջ 7 միլիոն դրամի էլեկտրատեխնիկա է տրամադրել ՀՀ-ում բնակվող արցախցի ընտանիքներին

  • 21-12-2020 13:59:48   | Հայաստան  |  Հասարակություն

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում շուրջ 7 միլիոն դրամի (13 հզր 500 ԱՄՆ դոլար) էլեկտրատեխնիկայի աջակցություն ցուցաբերեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ՀՀ տեղափոխված ընտանիքների կենցաղային կարիքները հոգալու համար:
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած կարիքի հիման վրա գնվել ու տարբեր մարզեր են տեղափոխվել 15 հատ հեռուստացույց, 20 հատ լվացքի մեքենա, 50 հատ էլեկտրական թեյնիկ, 15 հատ սառնարան, 10 հատ գազօջախ, 20 հատ փոշեկուլ, 30 հատ արդուկ, 10 հատ մսաղաց, 20 հատ վարսահարդարիչ, 2 հատ գազի կաթսա:
 
Առաջնորդվելով ջանքերի համատեղման հրամայականով՝ Հիմնադրամն աշխատում է անպատասխան չթողնել աջակցության դիմումները, մշտական կապի մեջ է պետական բոլոր գերատեսչությունների, գործընկեր կազմակերպությունների հետ և փորձում է բոլոր միջոցները գործադրել հանուն ամենահրատապ կարիքների բավարարմանը:
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, տեխնիկան տրամադրվում է ՀՀ ԱՍՀ նախարարության ենթակայության տակ գտնվող կացարաններում ապրող մարդկանց համար:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play