7 ժամով կդադարեցվի Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի գազամատակարարումը


7 ժամով կդադարեցվի Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի գազամատակարարումը

  • 21-12-2020 14:04:51   | Արագածոտնի մարզ  |  Հասարակություն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին նոր բաժանորդների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի գազասպառողների գազամատակարարումը:
 
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն