Ստեփանակերտում կանաչ գոտու պահապանները գործի են անցել


Ստեփանակերտում կանաչ գոտու պահապանները գործի են անցել

  • 21-12-2020 16:50:32   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
«Մայրաքաղաքում կանաչ գոտու պահապաններն էլ են արդեն գործի անցել: Ակադեմիկոս Թախթաջյանի անվան «Ստեփանակերտի բուսաբանական այգի» ՓԲԸ աշխատակիցները հետպատերազմյան առաջին օրերից ձեռնամուխ են եղել քաղաքի մաքրման, ծառերի՝ հրետակոծությունից վնասված ճյուղերի հատման աշխատանքներին: Հետո ընդհանուր ծառաֆոնդի երիտասարդացման ու ձևավորման միջոցառումներն են իրականացրել:
 
Այսօր մայրաքաղաքի ծաղկանոցների ու կանաչապատման համար նախատեսված տարածքներն են փխրեցնում, նախապատրաստում տունկին: Զուգահեռ՝ ջերմոցներում սերմերն են հողին պահ տալիս, որ, ըստ ժամանակացույցի, ծաղիկների սածիլները պատրաստ լինեն Ստեփանակերտի տարբեր հատվածներում տնկելու համար:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play