Իրական հակադրությունը ոչ թե կառավարության և ընդդիմության միջև է, այլ 2018 թ. արտոնություններից զրկված «էլիտայի» և ժողովրդի. Փաշինյան


Իրական հակադրությունը ոչ թե կառավարության և ընդդիմության միջև է, այլ 2018 թ. արտոնություններից զրկված «էլիտայի» և ժողովրդի. Փաշինյան

  • 22-12-2020 10:53:53   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում, որտեղ մասնավորապես նկարագրել է երկրում հաստատված քաղաքական իրավիճակը.
 
«1. 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի: Ընդ որում՝ խոսքն ամենևին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչև 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն:
 
2. Ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել է իր իշխանություն լինելու հանգամանքը, չի ուզում կորցնել այդ կարգավիճակը, մանավանդ հիմա, երբ, օգտվելով հանգամանքից, որ իշխանությունն առավել կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը:
Այսպիսով՝ իրական հակադրությունը ոչ թե կառավարության և ընդդիմության միջև է, այլ 2018 թվականին արտոնություններից զրկված «էլիտայի» և ժողովրդի: Բայց բոլոր դեպքերում վճռորոշ խոսքը ասելու է ժողովուրդը, որովհետև եթե ժողովուրդը իր խոսքն ասի՝ «էլիտաները» ոչինչ անել չեն կարող:
 
Ես, իհարկե, ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդը իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի և ասի այդ խոսքը: Բայց այս պահին մեզ համար առաջնահերթությունը Հայաստանի և Արցախի արտաքին անվտանգության ապահովումն է, և նշված գործողություններում արտաքին անվտանգությունը որևէ կերպ չպետք է հարցականի տակ դրվի»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն