Մարդու իրավունքներին ու ազատություններին ազատ իրականացմանը ցանկացած ոչ իրավաչափ միջամտություն արգելված է. ՄԻՊ


Մարդու իրավունքներին ու ազատություններին ազատ իրականացմանը ցանկացած ոչ իրավաչափ միջամտություն արգելված է. ՄԻՊ

  • 22-12-2020 13:50:05   | Հայաստան  |  Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի դիտարկումը արձանագրել է մի շարք հրապարակումներ այն մասին, որ թե՛ առանձին պետական մարմինների պաշտոնատար անձինք, թե՛ ընդդիմության առանձին աջակիցներ փորձեր են անում մարդկանց հարկադրել հայտարարված ակցիաներին, դասադուլին ու գործադուլներին մասնակցելուն կամ չմասնակցելուն: 
 
«Պարզաբանում ենք, որ մարդու իրավունքներին ու ազատություններին ազատ իրականացմանը ցանկացած ոչ իրավաչափ միջամտություն արգելված է: Դա առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Կոչ ենք անում բոլորին հարգանքով վերաբերվել յուրաքանչյուրի՝ իր իրավունքների ու ազատությունների իրականացմանը և մարդու ազատ գործելու իրավունքին»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք