Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ ՄԻՊ պաշտոնից


Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ ՄԻՊ պաշտոնից

  • 22-12-2020 14:25:27   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից:
 
«Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 22-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հրաժարականի մասին գրավոր դիմում՝ առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և Արցախի Հանրապետության «ԱԺ կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածով:
 
Պաշտպանի հրաժարականը պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով՝ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից:
 
Տեղեկացնում ենք, որ վաղը՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ ԱԺ նիստերի փոքր դահլիճում մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդես է գալու մամուլի ասուլիսով, որը ուղիղ եթերով կհեռարձակվի ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջով ու յութուբյան ալիքով:
 
Արցախում չգտնվող լրագրողները կարող են իրենց հարցերը նախապես նամակով ուղարկել ֆեյսբուքյան էջին՝ մինչև դեկտեմբերի 23-ի ժամը 9:00-ը»,- ասված է ԱՀ ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն