Ստեփանակերտ-Գորիս միջպետական ավտոճանապարհի Լիսագոր հատվածում թաց ձյուն է տեղում


Ստեփանակերտ-Գորիս միջպետական ավտոճանապարհի Լիսագոր հատվածում թաց ձյուն է տեղում

  • 23-12-2020 11:56:24   | Հայաստան  |  Հասարակություն

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ ներպետական ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
 
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական ավտոճանապարհի Լիսագոր հատվածում թաց ձյուն է տեղում: Տեսանելիությունն այստեղ անբավարար է:
 
Սյունիքի մարզի որոշ հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:
 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն