Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը 3-րդ տեղը<br /> գրավեց աշխարհի գավաթի խաղարկությունում<br />


Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը 3-րդ տեղը
գրավեց աշխարհի գավաթի խաղարկությունում

  • 23-02-2009 23:00:00   | Ֆրանսիա  |  Սպորտ
ԿԼԵՐՄՈՆ ՖԵՐԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 22-ին Ֆրանսիայի Կլերմոն Ֆերան քաղաքում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանի հավաքականը ենթախմբում հաղթեց Հունգարիայի` 6:1, Ադրբեջանի` 4:3, պատվիրակներին եւ պարտվեց Ռուսաստանի ըմբիշներին` 2:5: 2-րդ ենթախմբում 2-րդը ճանաչված Կուբայի թիմի հետ բրոնզե մեդալների համար պայքարում Հայաստնի ըմբիշները հաղթեցին 5:2 հաշվով եւ գրավեցին 3-րդ տեղը: Նույն հաշվով առաջին տեղի համար մրցամարտում ռուսները առավելության հասան ֆրանսիացիների նկատմամբ եւ արժանացան պատվավոր գավաթին:
Նոյյան տապան  -   Սպորտ