Տնազուրկ արցախցիների ընդհանուր թիվը 20347 է. ԱՀ ՏԿԵՆ


Տնազուրկ արցախցիների ընդհանուր թիվը 20347 է. ԱՀ ՏԿԵՆ

  • 24-12-2020 12:18:31   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ հանրապետությունում հաշվառված տնազուրկ քաղաքացիների ընդհանուր թիվը 20347 է, որից ժամանակավոր կացարաններով ապահովվել է 4101 բնակիչ(1014 ընտանիք): Ասկերանի շրջանում տեղավորվել է 569 բնակիչ(137 ընտանիք), Մարտակերտի շրջանում՝ 130 բնակիչ (30 ընտանիք), Մարտունու շրջանում՝ 202 բնակիչ (47 ընտանիք), Ստեփանակերտ քաղաքում՝ 3200 բնակիչ (800 ընտանիք):
 
Մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու աշխատանքները շարունակվում են:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն