«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 21-րդ համերգային շրջանի վերջին երկու համերգները տեղի կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում


«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 21-րդ համերգային շրջանի վերջին երկու համերգները տեղի կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում

  • 25-12-2020 10:55:42   | Հայաստան  |  Մշակույթ

<<Երևանյան հեռանկարներ>> միջազգային երաժշտական փառատոնի 21-րդ համերգային շրջանի վերջին երկու համերգները տեղի կունենան ս.թ. դեկտեմբերի 28-ին և  29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:   Աննախադեպ համերգային ծրագրով հանդես կգան հանրահայտ մենակատարներ Իզաբել Ֆաուստը, ջութակ (Գերմանիա) և Ալեքսանդր Մելնիկովը, դաշնամուր (Ռուսաստան):   Դեկտեմբերի 28-ի երախտագիտության համերգը կազմակերպվում է բժիշկների համար, և մուտքը հրավիրատոմսերով է:   Դեկտեմբերի 29-ի համերգի տոմսերն արդեն վաճառքում են:   Տեղեկությունների և տոմսերի համար կարող եք զանգահարել 077 805 687 հեռախոսահամարով:   Համերգներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
 
Ծրագրում կհնչեն ՝
Լյուդվիգ վան Բեթհովեն
Ջութակի սոնատ N 6 լյա մաժոր, օպուս 30 թիվ 1
Յոհաննես Բրամս
Սոնատ կլարնետի, ալտի և դաշնամուրի համար մի բեմոլ մաժոր, օպուս 120 թիվ 2
Լյուդվիգ վան Բեթհովեն
Ջութակի սոնատ N 10 սոլ մաժոր, օպուս 96
 
 Զգալու համար բացառիկ նրբությունը, փխրունության հետ զուգակցված  հստակությունը , հարկ է ունկընդրել Իզաբել Ֆաուստի կենդանի կատարումները։
Նոյյան տապան  -   Մշակույթ