Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք, առողջացել՝ 1049, մահացել 19 քաղաքացի


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք, առողջացել՝ 1049, մահացել 19 քաղաքացի

  • 25-12-2020 11:20:33   | Հայաստան  |  Հասարակություն

Դեկտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 156763 դեպք, որոնցից 137815-ն` առողջացած, 2733-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15544 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 578776 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 2866 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք: Ունենք 1049 առողջացած և 19 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 671 է:
Նոյյան տապան  -   Հասարակություն