Քաղաքացու գործողությունից ոստիկանը կոտրվածքներ է ստացել․ 32-ամյա ցուցարարը ձերբակալվել է


Քաղաքացու գործողությունից ոստիկանը կոտրվածքներ է ստացել․ 32-ամյա ցուցարարը ձերբակալվել է

  • 26-12-2020 14:10:48   | Հայաստան  |  Հասարակություն

Դեկտեմբերի 25-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Մյասնիկյան պողոտայում օրինական պահանջ են ներկայացրել ճանապարհի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիներին։ Սակայն ճանապարհը փակած անձանցից մեկը հրել է ոստիկաններին, ինչի հետևանքով ոստիկաններից մեկը ընկնել է և ձախ սրունքի ոսկորների կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
 
Նշված վայրից Երևանի 32-ամյա բնակիչը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել։
 
Ոստիկանը կատարել և կատարելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Ցույցների, երթերի և բողոքի մյուս գործողությունների ընթացքում ոստիկանության ծառայողը պահպանում է հասարակական կարգը, ապահովում հասարակական անվտանգությունը, այդ թվում՝ նաև ցուցարարների։
 
Կոչ ենք անում խստագույնս պահպանել օրենքը։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվում են ու ենթարկվում պատասխանատվության։ Այս մասին նշված է Ոստիկանության հայտարարությունում։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն