Ազգը՝ թող ոչ ոքի նկատմամբ ներողամիտ չլինի...


Ազգը՝ թող ոչ ոքի նկատմամբ ներողամիտ չլինի...

  • 11-01-2021 12:16:51   | Հայաստան  |  Հասարակություն

Ադրբեջանի  զինվորական  վերնախավը  վայելում  է հանձնված  տարածքների  հարստությունը՝ ոսկու  հանքեր, գինգործական  արտադրամասեր, պետական  շինություններ, անտեր մնացած գույք  ու  անասուններ, հացահատիկային դաշտավայրեր... 30 տարի ինչ տառապանքներով  Արցախի  հանրապետություն  ստեղծվեց, որ թուրքը՞  վայելեր...  նույնիսկ Գյումրին չկարողացան  ամբողջովին  վերականգնել,  ամեն ինչ  Արցախին,  որ  Արցախը  հզոր լիներ... Ինչու  32  տարում  Հայաստանն  ու  Արցախը  չդարձան  անձեռնմխելի...  Պարզվում  է՝ ,, բոլորն  անմեղ  են,,... Եթե  ինքնահորջորջ  ,,սրբեր,,  եք, ուրեմը  սկսեք ավերված  Հայաստանի  վերընձյուղումը՝  սրբորեն, գոնե  այս  անգամ  և  այս  անգամ  համբերատար ազգը՝ թող  ոչ ոքի  նկատմամբ  ներողամիտ  չլինի...
 
գրող -  հրապարակախոս
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն