Անչափահասներին թմրանյութ իրացնողը հայտնաբերվել է․ Գավառի ոստիկանների բացահայտումը


Անչափահասներին թմրանյութ իրացնողը հայտնաբերվել է․ Գավառի ոստիկանների բացահայտումը

  • 12-01-2021 14:27:06   | Հայաստան  |  Հասարակություն



Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքն են բացահայտել։ Թեև այն, ինչ արձանագրեցին ոստիկանները, դժվար է հերթական անվանել:
 
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17.30-ի սահմաններում, անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, «Հունդայի Էլանտրա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին ներկայացրին Գավառ քաղաքում բնակվող երկու անչափահասի։
 
Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց ծխախոտի տուփ, որի մեջ չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված էր և այրվածքի հետքերով պլաստմասսայե տարա։
 
Ավելի ուշ պարզվեց՝ անչափահասներից մեկին կանեփանման զանգվածն իրացրել էր Գավառ քաղաքի Անդրանիկի փողոցի 22-ամյա մի բնակիչ։
 
Կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց ոստիկանության Գավառի բաժին։ Ժամեր անց նա իրենց տանը կից ցախանոցից իրավապահներին ներկայացրեց կանեփանման չորացված-մանրացված զանգված՝ հայտնելով, որ թմրամիջոցը պատրաստել է իրենց հողամասում աճեցրած կանեփի թփերից։
 
Նշանակվել է փորձաքննություն:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն