Հայ ձյուդոիստները կմասնակցեն Թել Ավիվի միջազգային մրցաշարին
12-01-2021 16:15:06 | Հայաստան | Սպորտ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից տեղեկացնում են, որ Հայաստանը ներկայացնող ձյուդոիստները 2021 թվականի առաջին մեկնարկը կունենան Իսրայելի միջազգային մրցաշարում:
Ծաղկաձորում հունվարի 15-ից 14 օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն 16 ձյուդոիստները։ Հավաքի ընթացքում շեշտը կդրվի ֆիզիկական պատրաստվածության վրա: Հավաքականի մի քանի անդամներ տարին կմեկնարկեն միջազգային մրցաշարով, որը կմեկնարկի փետրվարի 18-ից Թել Ավիվ քաղաքում: Դեռևս մասնակիցների անունները հայտնի չեն:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Խաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները: