Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ


Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

  • 12-01-2021 19:00:48   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հանրապետության տարածքում՝
 
Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
 
Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 12-ի ցերեկը և 13-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
 
Երևան քաղաքում՝
 
Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
 
Երևան քաղաքի հունվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           11.20C (1967 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝             -22.00C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           -3.60C
 
 
 
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն