Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք, առողջացել է 603, մահացել 12 քաղաքացի


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք, առողջացել է 603, մահացել 12 քաղաքացի

  • 14-01-2021 11:45:33   | Հայաստան  |  Հասարակություն

Հունվարի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163576 դեպք, որոնցից 151849-ն` առողջացած, 2963-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8043 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 616520թեստավորում: 
 
Այսպիսով` երեկ կատարվել է 2612 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 448 նոր դեպք: Ունենք 603 առողջացած և 12 մահվան դեպք: 
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 721 է:
Նոյյան տապան  -   Հասարակություն