Քարինտակում հայտնաբերվել է զոհված կնոջ մարմին


Քարինտակում հայտնաբերվել է զոհված կնոջ մարմին

  • 14-01-2021 12:55:54   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է զոհված քաղաքացիական անձի մարմին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
 
«Քարինտակցի 58-ամյա բնակչուհու՝ Ալվարդ Թովմասյանի աճյունը որոնողական խումբը   գտել է տան բակում: Հարազատները ճանաչել են զոհված կնոջ ինքնությունը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
 
Հունվարի 13-ին որոնողական աշխատանքներ են իրականացվել նաև Թալիշի, Հադրութի և Մատաղիսի ուղղություններով, որտեղ  զոհվածների աճյուններ չեն հայտնաբերվել։ Առայսօր մարտական գործողությունների վայրերում հայտնաբերված զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց  թիվը 1230 է:Այսօր որոնումներ չեն իրականացվելու: Ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ որոշ աշխատանքների պատճառով առայժմ հնարավոր չէ»,-հայտնեց Թադևոսյանը։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play