ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում ՄՈԳՈ-ն գումարներ կվերադարձնի

15-01-2021 16:12:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման և «ՄՈԳՈ» ՈՒՎԿ
ՍՊԸ կողմից ընդունված որոշման՝ ՀՀ կենտրոնական բանկն իրազեկում է.
 
«ՄՈԳՈ» ՈՒՎԿ այն հաճախորդները, որոնք, սկսած 01.09.2019-ից մինչև 31.12.2020-ն ընկած ժամանակահատվածում Ընկերությունում կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ, և որոնց գծով չի կատարվել վերահաշվարկ վարկերի մարման պահին, կարող են հետ ստանալ Ընկերության կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թ.
ընթացքում` համաձայն ստորև բերվող ժամանակացույցի։
 
Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի Նախագահի 2020 թ. դեկտեմբերի 23-ի
որոշումով պատասխանատվության միջոց է կիրառվել «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի նկատմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների համաձայն։
 
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։
 
Գումարների վերադարձման ժամանակացույցը.
 
2019 թ. 3-րդ եռամսյակ                                                                     2021 թ. 1-ին եռամսյակ
2019 թ. 4-րդ եռամսյակի 50%                                                           2021 թ. 2-րդ եռամսյակ
2019 թ. 4-րդ եռամսյակի 50% և 2020թ 1-ին եռամսյակ                  2021 թ. 3-րդ եռամսյակ
2020 թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակներ                                          2021 թ. 4-րդ եռամսյակ
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 319 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար