ԳԴՀ-ում ՀՀ դեսպանը առցանց սեմինարին ներկայացրել է Արցախի դեմ պատերազմն ու գերմանական կողմի քայլերը
15-01-2021 18:55:06 | Գերմանիա | Հասարակություն
Հունվարի 14-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանահայկական ընկերակցության կողմից կազմակերպված «Բեռլինյան շարք» միջոցառումների շրջանակներում կայացած առցանց սեմինարին հանդես եկավ որպես գլխավոր բանախոս:
«Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը»
խորագրով միջոցառմանը, որը համակարգում էին Գերմանահայկական ընկերակցության նախագահ դր Րաֆֆի Կանտյանը և նույն ընկերակցության վարչության անդամ Բորիս Գրիգորյանը, ներկա էին Ընկերակցության անդամներ, գերմանահայ համայնքային կառույցների, ԳԴՀ հասարակական շրջանակների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ:
ՀՀ դեսպանը ներկայացրեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից, Թուրքիայի համակողմանի աջակցությամբ, նախաձեռնված լայնածավալ պատերազմն Արցախի դեմ ու ստեղված իրավիճակը, գերմանական կողմի արձագանքը և քայլերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղին մարդասիրական աջակցություն ցուցաբերելուն, ինչպես նաև պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում