ԱԻՆ-ում գրանցվել է 348 դեպք, որից 164-ը՝ արտակարգ, արձանագրվել է 11 մահ


ԱԻՆ-ում գրանցվել է 348 դեպք, որից 164-ը՝ արտակարգ, արձանագրվել է 11 մահ

  • 18-01-2021 12:10:57   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հունվարի 11-17-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 348 դեպք, որից 164-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 75 հրդեհի, 3 փլուզման, 1 քարաթափման, 1 ուժեղ քամու, 6 ինքնասպանության փորձի դեպք, 51  ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 105 կենցաղային կանչ: Տուժել է 146 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների շնորհիվ փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:
 
Արձանագրվել է թունավորման 26 դեպք:
 
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 29 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 52 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 30 տրանսպորտային միջոց:
 
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play