Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ

19-01-2021 14:55:16   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն



 
 
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին։
 
Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու
երկրների միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի համար: Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ անդրադարձավ Մայր Աթոռի և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված սերտ գործակցությանը, մասնավորապես միջկրոնական երկխոսության կազմակերպման ոլորտում, Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների  համագումարի շրջանակներում։
 
Դեսպան Թեմուր Ուրազաևն իր հերթին գնահատանքով խոսեց հայ-ղազախական փոխհարաբերությունների, ինչպես և Հայաստանում ծառայության տարիների իր տպավորությունների և Ղազախստանում ապրող հայ համայնքի մասին։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց արցախյան պատերազմին, հետպատերազմյան դժվարություններին և առկա խնդիրների հաղթահարման ուղիներին։
 
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանին մաղթեց արգասաբեր գործունեություն և հաջողություններ հետագա ծառայության մեջ:  
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 263 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար