Արմեն Փամբուխչյանը և Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդը քննարկել են համագործակցության ծրագրեր

19-01-2021 15:24:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Էրվե Ժամենի հետ, ով ճանաչողական այցով առաջին անգամ այցելել է Հայաստան: Երկուստեք մեծ գոհունակությամբ խոսելով հայ-ֆրանսիական հարաբերությունների շարունակականության մասին, ընդգծել
են ներկա իրավիճակում նոր ծրագրերի մշակման կարևորությունը: 
 
Քննարկվել են ականազերծման, անտառային հրդեհների դեմ պայքարի, բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման, հոգեբանական աջակցության և աղետների բժշկության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր:
 
Փոխնախարար Փամբուխչյանն ուշադրություն է հրավիրել նաև տարբեր բնական աղետների և տեխնածին վտանգների օջախների մոնիթորինգի համար անօդաչու թռչող սարքերի կիրառման, GPS համակարգով արբանյակային երկրադինամիկական հետազոտությունների անհրաժեշտության վրա:
 
Հանդիպման արդյունքում, պարոն Ժամենը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել բարձրացված խնդիրների շուրջ կոնկրետ ծրագրերի մշակման, դրանց իրականացման համար ֆինանսավորման աղբյուրների բացահայտման ուղղությամբ:
 
 ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 228 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար